Լրահոս

19.04.2013 14:55


Սերժի «կողը»

Սերժի «կողը»

Որևէ մեկի համառությունը մատնանշելու համար մենք միշտ ասում ենք՝ «կող» ունի: 
Սրեժն իր համառությամբ չի ցանկանում զիջումների գնալ՝ ուրեմն կող ունի: Թե չէ, էլ ինչպես կարելի է բացատրել այս մարդու բնավորությունը, որ տզի նման կպել է իրենից զզվող Հայաստանին ու չի պոկվում, ինքն էլ քիչ է, ուրիշներին է կպցրել ու ծծում են էս ժողովրդի արյունը: Տարօրինակ համառություն են դրսևորում Սերժը և ՀՀԿ-ն: Նորի՞ց այդ անտաղանդին նշանակել ՀՀ վարչապետ: Ինչո՞ւ: Արդյոք դա չի՞ նշանակում է, որ՝ 

1. Միայն Տիգրան Սարգսյանը կարող է կերած գումարների հետքերը կորցնել
2. Միայն Տիգրան Սարգսյանը կարող է ապացուցել, որ Հայաստանին տրամադրված վարկերը հասել են հասցեատերերին և կիրառվում են ըստ նպատակի
3. Միայն Տիգրան Սարգսյանը կարող է համոզել միջազգային բանկերին, կազմակերպություններին և այլն, նոր վարկեր ստանալու համար
4. Միայն Տիգրան Սարգսյանը կարող է ժողովրդին կտեր տալ տնտեսական աճի վերաբերյալ, ու դա նրա մոտ ստացվում է
5. Միայն Տիգրան Սարգսյանը կարող է լեզու գտնել ՀԱՍԵ-ու և կաթողիկոսի հետ
6. Տպավորություն է ստեղծվում, որ օլգարխների «общаг »-ը նրա մոտն է պահ տրված:
7. Կամ էլ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն սպառված է և այլ համապատասխան թեկնածու չուներ
8. Կամ էլ ՀՀԿ-ն՝ նրան պատրաստում է հաջորդ նախագահը դառնալու:
Ու էլի լիքը վարկածներ, ու քանի դեռ մենք ենթադրում ենք՝ Սերժը տնօրինում է:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը