Մեղադրվում է առանձին դաժանությամբ սպանություն կատարելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս. Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա. Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի ցուցումով Ս. Երեմյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով): Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Երեմյանը, ով նախկինում սպանություն կատարելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել, 2013թ. հունվարի 3-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում գտնվող և փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա. Հունանյանի հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է նրան` պատճառելով առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` դրանից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ս.Երեմյանը դանակով և կացնով որովայնի հատվածից երկու մասի է բաժանել Ա. Հունանյանի դին և թաքցրել տան հետնամասում գտնվող փոսում` այն ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով և այլ առարկաներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով` Խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մեղադրվում է առանձին դաժանությամբ սպանություն կատարելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս. Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա. Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի ցուցումով Ս. Երեմյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով): Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Երեմյանը, ով նախկինում սպանություն կատարելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել, 2013թ. հունվարի 3-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում գտնվող և փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա. Հունանյանի հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է նրան` պատճառելով առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` դրանից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ս.Երեմյանը դանակով և կացնով որովայնի հատվածից երկու մասի է բաժանել Ա. Հունանյանի դին և թաքցրել տան հետնամասում գտնվող փոսում` այն ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով և այլ առարկաներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով` Խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: