ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան աջակցում է ցուցակված ընկերություններում կորպորատիվ կառավարման նորմերի ամրապնդմանը
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան՝ կարևորելով իր կողմից կազմակերպված շուկաներում շրջանառվող արժեթղթերի թողարկողների կառավարման և տեղեկատվական համակարգերի շարունակական կատարելագործումը, որում հատկանշական դերակատարություն ունի կորպորատիվ կառավարման համակարգը, շարունակաբար աջակցում է թողարկողների մոտ կորպորատիվ կառավարման վարքագծի նորմերի ամրապնդմանը:
Այդ նպատակով ս.թ. ապրիլին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կազմակերպել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը և տարեկան հայտարարագիրը» թեմայով երկօրյա սեմինար-աշխատանքային հանդիպում բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ թողարկողների համար: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի և տարեկան հայտարարագրի հիմնադրույթները, ինչպես նաև քննարկվեցին դրանց կիրառման առանձնահատկությունները հանդիպմանը ներկա յուրաքանչյուր ընկերությունում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շարունակելու է կորպորատիվ կառավարման նորմերի մասին իրազեկվածության և տարածմանը ուղղված իր աշխատանքները և համագործակցությունը բոլոր շահագրգիռ ընկերությունների հետ: