Լրահոս

19.04.2013 13:30


Ապրիլի 24-ի տարելիցի դասերին ընդառաջ. գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ

Ապրիլի 24-ի տարելիցի դասերին ընդառաջ.  գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ

Թուրքերը երբեք չեն հրաժարվելու համաթուրանիզմից-պանթուրքիզմից: «Մեծ Թուրան­ի» ստեղծման երազանքը դեռ չի մարել եւ թերեւս կմարի միայն թյուրքական տարրին իր ալթայական տափաստանները «գործուղելով»:

Իսկ եթե ընդդիմանան՝ ուրեմն իրենց իսկ ձեւերով ու անվարան նրանց բոլորին գրողի ծոցն ուղարկելով...

Սրանք «Մեծ Թուրա­ն» ասելով ընկալում են հետեւյալը՝ հորիզոնական ուղղությամբ - Բալկաններից (ներառյալ՝ թրքացվող եւ իսլամացվող Բոսնիա եւ Հերցեգովինան, Կոսովոն) Հունաստանով, Թուրքիայով, Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ չինական Ույղուրստան եւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա, անգամ՝ Կամչատկա, եւ ուղղահայաց ուղղությամբ՝ ռուսաստանյան Թաթարստանից Բաշկորտոստանով, Կովկասով, Հայաստանով մինչեւ Իրան ու Արաբական թերակղզու երկրներ, եթե չասենք՝ մինչեւ Եգիպտոս եւ Հյուսիսային Աֆրիկա:

Սա թյուրքական համաշխարհային տիրապետության հասնելու վաղեմի երազանքն է: Եթե նկատի առնենք, որ այժմ արդեն գործում է «1 ազգ - 6 պետություն» համաթրքական համագործակցությունը եւ Թուրքիան (779,5 հզ. կմ2) Ադրբեջանի (այժմ՝ մոտ 75 հզ. կմ2) ու Միջինասիական թյուրքական երկրների (Ղազախստան (2.724,9 հզ. կմ2), Ուզբեկստան (447,4 հզ. կմ2), Թուրքմենստան (488,1 հզ. կմ2) եւ Ղրղզստան (199,9 հզ. կմ2)) հետ արդեն փորձում են հասնել իրենց պիղծ նպատակներին, ապա ամենեւին ծիծաղելի չի պատկերվում «Մեծ Թուրան­ի» հեռահար գաղափարը, երբ արդեն իսկ մի ահռելի տարածք, մոտ 140-150 մլն. բնակչությամբ ապրում է այդ հույսով, որտեղ առավելապես բնակվում են թյուրքական կամ արդեն թյուրքացված տարրեր:

Իսկ «Մեծ Թուրա­ն» ստեղծելու համար վերոնշված տարածքների ահռելի չափերն ու բնակչության քանակը պատկերացնելու համար պարզապես աշխարհի քարտեզը պետք է աչքի տակով անցկացնել: Եվ առաջին հերթին թյուրքական գործոնը խաղաքար դիտարկող Եվրոպան, Միացյալ Նահանգներն ու ու Ռուսաստանի Դաշնությունը պե՜տք է սա հիշեն:

Բացի հիշյալից, թյուրքական լեզվաընտանիքի ճյուղերից են նաեւ եվրոպական համարվող էստոնական, ֆիննա-ույղուրական տեսակները, որոնք բնակվում են ինչպես Էստոնիայում ու Ֆինլանդիայում, այնպես էլ հարակից ռուսաստանյան տարածքներում: Երբեք որեւէ մեկի մտքով գուցե չանցներ, որ մի օր եվրոպական հունգարների «մոռացված» թյուրքախառը գենը կխոսի հօգուտ հայասպան սաֆարովի, ում Բուդապեշտը թուրքական ոճով կծախի Բաքվին: Բայց եղավ: Ու չի կարելի բացառել, որ նույնը կարող է լինել ֆինների, էստոնացիների հետ կամ նման այլոց հետ, հատկապես՝ էստոնացիների, որոնք դեռ խորհրդային ժամանակ տառապում էին ռասիզմով, հայերին եւս չէին սիրում:

Թուրքերն ու ադրբեջանցիները այսօր վխտում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Կիպրոսում (որի մի մասը վաղուց զավթել ու թուրքական Կիպրոս են հռչակել), Հունաստանում, Բուլղարիայում ու այլ եվրոպական երկրներում, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան ու Կոսովոն անուղեղ եվրախամաճիկները կարծես հենց թուրքերի համար էլ «պոկեցին» Սերբիայից, որոնք այժմ թրքացվում են: Հատկապես՝ Կոսովոն, որը սերբերի համար մի սրբազան տարածք է պապական, ինչպես Արցախը՝ հայերիս համար:

Թուրքերն ու ադրբեջանցիները վխտում են նաեւ Իրանում ու արաբական երկրներում եւ առաջիկայում նախատեսում են «Մեծ Թուրան­ի» առաջին «պատառները» այնտեղից ստանալ (Սիրիա, Իրաք, Իրան), իհարկե նաեւ Հայաստանից, որին վաղուց արդեն «անիծյալ սե­պ» են համարում՝ խրված համաթուրանականության կոկորդում:

Այդ նպատակով «Նոր Թուրքի­ա» միջանկյալ մի ծրագիր է գործածվել, եւ նախագծված քարտեզում Թուրքիայի տարածքում են ներառվել հարեւան երկրներից 8-ի տարածքները՝ Հունաստանից, Բուլղարիաից, Կիպրոսն ամբողջությամբ, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Վրաստանից (բացի Աջարիան, թուրքերը հավակնում են նաեւ Աբխազիան ունենալ) եւ Ադրբեջանից: Վերջին անունը սխալմամբ չտրվեց, բայց այստեղ մի խորամանկ ու հեռահար քայլ է արված՝ Ադրբեջանից «վերցված» է Նախիջեւանը, քանզի Հայաստանը միշտ է հավակնելու Նախիջեւանին, ինչը թյուրքական խաղով՝ թույլ Ադրբեջանից հանձնում են ուժեղ Թուրքիային: Ի՞նչ տարբերություն, եթե ապագայում միասնական «Մեծ Թուրա­ն» են ուզում:

Թուրքական զլմ-ներն արդեն հրապարակել են «Նոր Թուրքի­ա» քարտեզը, որի հեղինակները ներկայիս Թուրքիայի սահմաններից դուրս «գրավել» են Կիպրոսը, Սիրիայի հյուսիսային շրջանները, Իրաքի ու Հունաստանի հյուսիսային հատվածները, Իրանից մի փոքր մաս՝ սահմանակից Նախիջեւանին, ինչպես նաեւ որոշ տարածքներ Ադրբեջանից ու Վրաստանից: Այս քարտեզով հոդվածում խոսվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքներում նոր, հզոր պետության ստեղծման մասին:

Չի կարելի բացառել, որ «Մեծ Թուրան­ի» ստեղծման ճանապարհին թյուրքական «աշխարհակալները» շտապել են նախեւառաջ տարածաշրջանում կարգավորել իրենց հարցերը, քանի որ «Մեծ Մերձավոր Արեւելք», «Նոր Մերձավոր Արեւելք» եւ նմանատիպ այլ նախագծերում գերակշիռ է Թուրքիայի մասնատման ծրագիրը (չնայած Ադրբեջանին տարածքներ են հատկացվում Իրանից), եւ առավելապես խաղարկվում է «Մեծ Քուրդիստան­ի» ստեղծումը, ինչը հրեական եւ արեւմտյան նախագծողները կարեւոր են համարում ո՜չ միայն Թուրքիան քանդելու գործում, այլեւ Մեծ եւ Միացյալ Հայաստանի վերաստեղծումը կանխելու՜ հարցում:

Հետաքրքիր է, որ թուրքական լրատվամիջոցներն այս հոդվածն ու քարտեզը հրապարակեցին այն գործողություններից հետո, երբ թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորները մեկուսի բանտում հանդիպեցին ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որից հետո նա մարտի 21-ին իր զինյալներին կոչ արեց դադարեցնել զինված պայքարն ու անցնել «ժողովրդավարական պայքար­ի»:

Սա շատ բացառիկ ու զարմանալի փոփոխություն է «Քրդական բանվորական (աշխատավորական­)» կուսակցության ղեկավարի գաղափարներում, ինչը խիստ կասկածելի է, առավել եւս, որ հայտնի է, թե ինչ միջոցներ կան մարդու հոգեկանի վրա ազդելու, ինչն այս դեպքում չի բացառվում:

Բայց հենց այս հայտարարությունն էլ կանաչ լույս վառեց Անկարայի առջեւ, եւ հոդվածի հեղինակները պնդում են, որ ՔԲԿ-ի զինյալների՝ Թուրքիայի տարածքը լքելու մասին Աբդուլլահ Օջալանի արած կոչը առաջին քայլն է խաղաղության եւ բարեկամության հասնելուն ուղղված: Անգամ վերհիշել են, թե թուրքերն ու քրդերը ինչպես են համատեղ պայքարել հույների ու փոքրասիական տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների դեմ (հայերի, հույների, ասորիների եւ այլոց)՝ իհարկե չհիշատակելով հայերի եւ մյուսների ցեղասպանությունները: Իսկ գուցե մի քանի քուրդ պատգամավորների ներողությունը հայերից հենց մեծ ծրագրերի սկի՞զբն էր, որի մասին խոսել ենք արդեն: Չէ՞ որ քրդերը նաեւ թուրք պատգամավորներին էին հորդորել՝ ճանաչել ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել: Երեւի քրդական ներողության փորձը պետք էր՝ հասկանալու համար՝ դա կբավարարի՞ պահանջատեր հայերին, թուրքերը միայն ներողությամբ կպրծնե՞ն...

«Մեծ Թուրքի­ա» խորագրով հոդվածում նաեւ ասվում է. «Հույները պարտվել են բոլոր ճակատներում եւ չունեն պատմական հեռանկարներ: Ե՜վ Հունաստանը, եւ՜ Կիպրոսը պարզապես ի վիճակի չեն բավարարել իրենց հավակնություններն Էգեյան ծովի շրջանում գտնվող նավթահանքերի ու գազահանքերի մշակման հարցում: Հետեւաբար նրանք կանգնած են լիովին կործանման առջեւ: Միակ բանը, որ մնում է իրենց, դա Թուրքիայի կողմից ողորմածության մասին հուսալն է, որը կարող է գթալ ու համաձայնվել նրանց հետ մի փոքր կիսել Միջերկրական ծովի էներգետիկ հարստությունները»: Իրանի եւ արաբական երկրների հարցում Անկարան արդեն իսկ գործում է, Արեւմուտքին սիրաշահելով փորձում է սիրիական դեպքերը ծառայեցնել իր նպատակներին: Թուրքերը դա արեցին նաեւ սերբական ռմբահարումների ժամանակ, երբ Արեւմուտքից քրիստոնյա Եվրոպային (միայն Ալբանիան էր մահմեդական) նվեր մնացին մահմեդական Բոսնիա եւ Հերցեգովինան ու Կոսովոն: Վրաստանի սեւծովյան տարածքները թուրքական առեւտրա-տնտեսական գոտում են արդեն, անգամ այդօրինակ փորձ է կատարվում հայապատկան Ջավախքի տարածքը թուրքական «զոնա» դարձնելու նպատակով: Սա թույլ կտա նաեւ վրացապատկան ադրբեջանաբնակ Մարնեուլի «միջանցքով» Ադրբեջանին միանալու: Եվ դրա համար «Մեծ Թուրքի­ա» քարտեզում Հայաստանին «խնայել» են առայժմ, եւ Նախիջեւանի հետ Մեղրիի «միջանցք» չեն ստեղծել...

Այսքանից հետո զարմանալի է, որ կան հայեր, նաեւ գիտակից այլազգիներ, ովքեր դեռ հավատում են փոխվող-եվրոպականացվող Թուրքիայի ու թուրքի գաղափարին:

Մենք՝ հայերս, մտածելու այլ  բան չունենք, մեր դարերի փորձը մեզ բավական է. ո՜չ «Մեծ Քուրդիստա­ն» է մեզ պետք, ո՜չ էլ առավել եւս՝ «Մեծ Թուրքի­ա», պե՜տք է ազգովի ընդդիմանալ այս տեսություններին, ամենուր, որտեղ անգամ 1 հայ կա: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է մոտենում, բայց դեռ չ-հայեր ունենք, որ կամ ունակ չեն հասկանալու իրապես կամ...

Ասել եւ ասում ենք՝ միայն Մեծ եւ Միացյալ Հայաստանը կարող է լինել Հայկական լեռնաշխարհում, եւ դա արդար է ինչպես երկնային, այնպես էլ երկրային օրենքներով: Դա արդար է ինչպես բնական ու պատմական, այնպես էլ բարոյական ու բոլոր առումներով: Պարզապես ազգովի համախմբվել է պետք, բոլոր ենթակայական «ես»-երը մեկտեղ՝ համազգային «ես»-ի վերածել է պետք: Թե չէ իրար միս ուտելը կյանքի նպատակ է դարձել:

Ի վերջո՝ ներկայիս Հայաստան -Արցախի անկումը եւ հայության ցիրուցան լինելը ոչ մի իշխանավորի կամ ընդդիմադիրի գրպանն ու բերանը չի լցնելու:

Արդեն առաջարկել եմ Հայկական համաշխարհային գաղտնի կառավարության ստեղծման գաղափարը («Լուսանցք» թիվ 6 (269), 2013թ.), որը շատ կարեւոր ու հավերժալույս գործոն կդառնա, բայց այն պետք է դանդաղորեն եւ մանրակրկիտ ստեղծել, իսկ մինչ այդ կարելի է Հայաստանի Հայապահպանության նախարարություն կամ Համազգային նպատակային ծրագրերը միջազգայնացնող մի խորհուրդ ստեղծել, որ կզբաղվի բոլոր համահայկական խնդիրներով եւ ծրագրերով՝ դրանք միջազգային գործոններ ու ազդեցիկ նախագծեր դարձնելով:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս խորագրի վերջին նյութերը