Քաղաքական

19.04.2013 12:16


ԲՀԿ-ն բացառում է կոալիցիան

ԲՀԿ-ն բացառում է կոալիցիան

«Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս վարչապետը վերանշանակվելու է, և կառավարության մեծամասնությունը, կարծում եմ, կպահպանի պորտֆելները: Մեր գնահատականը չի փոխվել. այս կառավարությունը՝ այս վարչապետի գլխավորությամբ, ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ինչի վկայությունն է ահագնացող արտագաղթը, ինչի վկայությունն է աճող աղքատությունը, ինչի վկայությունն է գործազրկությունը»,-ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի՝ ասել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նաև հավելել է.

«Եթե այս ամենը համարվում է լավ ցուցանիշ, հանուն որի պիտի վարչապետ վերանշանակվեր, ապա ինչպես ասում են՝ no comment, մեր գնահատականները  չեն փոխվել»:

Ինչ վերաբերում է այսօր մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետի հետ և քննարկել  հնարավոր կոալիացիա կազմելու հարցը, ապա, ըստ Ն. Զոհրաբյանի, դրանք  չեն համապատասխանում իրականությանը:

«Բարգավաճ Հայաստան»-ն ասել է, որ մենք որևէ քաղաքական մոտիվացիա չենք տեսնում այս քաղաքական թիմի հետ իրականացնելու մեր տնտեսական քաղաքականությունը: Չեն համընկնում երկիրը սոցիալ-տնտեսական այս ճգնաժամից դուրս բերելու մեր պատկերացումներն այս տնտեսական թիմի, այս վարչապետի ներկայացրած տնտեսական ծրագրի հետ»,- ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը