Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարածը փախել է դատարանից մեկուսարանի խցից
Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից կալանավոր 43-ամյա Արմեն Կաբալյանը դիմել է փախուստի: Այս մասին տեղեկացրին ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դատարանից փախած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: Աջափնյակի եւ Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրին, որ Արմեն Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կարինե Մելիքսեթյանի վրա եւ նրանից հափշտակել ոսկյա վզնոցը ոսկյա խաչով եւ երկու հատ ոսկյա մատանի: Բացի այդ ,նմանատիպ ձեւով հարձակվել է անչափահաս Արմիկ Եգորյանի վրա հափշտակել 8 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ: