Պակիստանում ապրիլի 19-ին ձերբակալել են երկրի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆին: Ոստիկանները վերջինին բերման են ենթարկել դատարան, որտեղ քննվում է պետական դավաճանության համար նրա դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:
Նախօրերին դատարանը նախկին նախագահին ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն Մուշարաֆը իր թիկնապահների ուղեկցությամբ դուրս էր եկել դատարանի դահլիճից:
Մուշարաֆին մեղադրվում է նրանում, որ 2007թ. լինելով իշխանության մեջ՝ անօրինական կերպով երկրում արտակարգ դրություն է մտցրել ու ձերբակալել Գերագույն դատարանի մի քանի դատավորների: Արտակարգ դրություն մտցնելու որոշումը Մուշարաֆը կայացրել է այն բանի համար, որ դատարանը հրաժարվել է նրան երկրի նախագահ ճանաչել: Բացի այդ, նախկին նախագահին մեղադրում են 2007-ին ընդդիմադիր Բենազիր Բխուտոյի սպանությանն առնչություն ունենալու մեջ:
Մուշարաֆը Պակիստան է վերադարձել այս տարվա մարտին՝ որոշելով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են մայիսի 11-ին, սակայն ապրիլին դատարանը թույլ չի տվել նրան մասնակցել ընտրապայքարին:
Պակիստանի նախկին նախագահը ձերբակալվել է