Լրահոս

19.04.2013 11:58


«Ջավախք» ԵՄ նախագահ. «Սահակաշվիլին չարիք է Ջավախքի համար»

«Ջավախք» ԵՄ նախագահ. «Սահակաշվիլին չարիք է Ջավախքի համար»

«Ջավախք» երիտասարդական միության նախագահ Արտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերես լրագրողներից մեկը ինձ հարցրեց, թե ինչ տվեց Սահակաշվիլու այցելությունը Ջավախք: Այդ ժամանակ դեռ երկրորդ այցելությունը չէր կատարել: Հիմա հասկացա՞ք՝ ինչ տվեց: Հերթական անգամ համոզվեցինք, որ այս մարդը չարիք է Ջավախքի համար: Հայտարարեց, թե հայոց լեզվին ռեգիոնալ կարգավիճակ տալը կհեռացնի Ջավախքը Վրաստանից: Ջավախքը Վրաստանից հենց Սահակաշվիլին ու իր թիմն են հեռացրել՝ Ջավախքի հանդեպ բռնատիրական քաղաքականություն վարելու հետևանքով: Բողոքեց, թե աբխազահայեր են հրավիրվել Հայաստան: Տո, քեզ ի՞նչ՝ ովքեր են հրավիրվել, մենք քեզ ասում ենք՝ ինչո՞ւ ես ախպերություն անում Կիրովաբադում, Բաքվում և այլուր հազարավոր հայ խաղաղ բնակիչների կոտորած բաշիբոզուկների հետ: Աբխազիան անկախ պետություն էլ լինի, որևէ պետության կազմում էլ լինի՝ Աբխազիայի հայ համայնքը մնալու է որպես Աբխազիայի հայ համայնք՝ մայր հայրենիքի հետ սերտ կապերով հանդերձ»:

Այս խորագրի վերջին նյութերը