Լրահոս

19.04.2013 11:36


Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալված Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ «ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,–գրել է փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը