Տարոն Մարգարյանը բանավոր խոսքից անցել է ընտրողների հետ անհատական նամակագրության
Մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը որոշել է ընտրողների հետգրավոր շփվել։ Այս օրերին Տարոն Մարգարյանի անունից՝ նրա անձնական ստորագրությամբ, ծրարի մեջ անհատական նամակներ են հանձնվում ընտրողներից յուրաքանչյուրին՝ նրանց անուն ազգանունով և հասցեի համարով, որտեղ ՀՀԿ–ի թեկնածուն խնդրում է մայիսի 5–ին աջակցել իրեն։
Իսկ թե ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը գրավոր խոսքը նախընտրում ընտրողի հետ անմիջական շփումից և բանավոր զրույցից, հենց ինքն է իր նամակում բացատրել.
«Անկեղծ ասած, մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության. ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրները հասկանալն ու հոգսը հոգալը»։
Վերջում էլ Տարոն Մարգարյանը գրում է, թե ավելի լավ Երևան ունենալու համար նախ պետք է հաղթահարել մարդկային ջերմության և սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, մեր կյանքից դուրս մղել հարևանի ցավ ու հոգսին անհաղորդ մնալու, ազգային և ընտանեկան բարի ավանդույթներն անտեսելու միտումը։
Ի դեպ, Տարոն Մարգարյանի այս նամակը տպագրվել է 50 հազ. օրինակով։ Բնական է, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը շատ ավելի մեծ է։ 50 հազ. օրինակով անհատական նամակներ տպագրելու փաստը առիթ է տալիս ենթադրելու, որ Տարոն Մարգարյանը շատ ավելի լավ գիտի ընտրողների իրական թիվը, և բնականաբար՝ նա մեռած հոգիների, շրջիկ խմբերի, «ֆեյք» ընտրողների անունով նամակ տպելու համար ավելորդ գումար և ժամանակ չի ծախսել։
Տարոն Մարգարյանը բանավոր խոսքից անցել է ընտրողների հետ անհատական նամակագրության
Մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը որոշել է ընտրողների հետ գրավոր շփվել։ Այս օրերին Տարոն Մարգարյանի անունից՝ նրա անձնական ստորագրությամբ, ծրարի մեջ անհատական նամակներ են հանձնվում ընտրողներից յուրաքանչյուրին՝ նրանց անուն ազգանունով և հասցեի համարով, որտեղ ՀՀԿ–ի թեկնածուն խնդրում է մայիսի 5–ին աջակցել իրեն։

7or.am