«Հայերենն իմ սրտում է»` համահայկական երիտասարդական համաժողով
Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 22-ին կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական եւ տեղական երիտասարդական կառույցների հետ:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդությունը միմյանց ճանաչելով, առավել սերտ կապեր հաստատելով է, որ կարող է դիմակայել առկա մարտահրավերներին: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարեւորության խնդիրներ եւ կառաջարկվեն նոր լուծումներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետեւանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի եւ մշակույթի, հայապահպանության ուղղությամբ` դրանցում կարեւորելով հայ երիտասարդության դերակատարությունը:
Համաժողովին իր ողջույնի ուղերձը կհղի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կներկայացվի Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Համաժողովում ելույթ կունենա եւ երիտասարդությանը իր պատգամը կփոխանցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լիագումար նիստերին ելույթներով հանդես կգան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, ուսանողներ:
Ապրիլի 23-ին՝ ժ.10:00-ին, կմեկնարկեն թեմատիկ նիստերը` երեք ուղղություններով`
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջե (վայրը` Համահայկական երիտասարդական հիմնադրամ (ՀԵՀ), փ.Աբովյան 50/5, 0 հարկ),
«Լեզվամշակութային հիմնախնդիրներ» (ՀԵՀ, 1-ին հարկ),
«Երիտասարդության հիմնախնդիրներ» (ՀԵՀ, 2-րդ հարկ):
Համաժողովի ավարտին մասնակիցները կընթերցեն հայտարարությունը` ուղղված աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը:
Համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակիցները կդիտեն «Համշենը անցյալի եւ ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Վանաձոր, կհետեւեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված` դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին: Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ մեկտեղ, կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին եւ ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ: