Լրահոս

19.04.2013 10:34


Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք շեշտակի աճեցին աղքատությունն ու արտագաղթը, նույնքան շեշտակի աճեցին նրա անձնական միջոցները

Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք շեշտակի աճեցին աղքատությունն ու արտագաղթը, նույնքան շեշտակի աճեցին նրա անձնական միջոցները

«Թեև Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ճնշող մեծամասնությունը դեմ էր, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ աշխատի, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշեց այս հարցում էլ հակառակվել մեծամասնության կարծիքին, և երեկ Տ. Սարգսյանը վերանշանակվեց: Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են մարդիկ դեմ Տ. Սարգսյանի պաշտոնավարմանը, բացատրենք փաստերով»,-գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.

«Նրա պաշտոնավարման ընթացքում շեշտակի աճեցին միայն աղքատությունն ու արտագաղթը: Իհարկե, պաշտոնապես բացատրվեց, թե տնտեսական ճգնաժամ էր: Սակայն ճգնաժամի պայմաններում Տ. Սարգսյանի անձնական միջոցները շեշտակի աճեցին. 2008թ. նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ և 22 հազար դոլար, իսկ արդեն 2012թ.՝ 35 միլիոն դրամ և 870 հազար դոլար: Եթե երկրում ճգնաժամ է, աղքատությունն աճում է ավելի քան տասը տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, ինչպե՞ս են վարչապետի անձնական եկամուտներն աճում: Նկատենք, որ նրա դրամային եկամուտները աճել են 50 տոկոսից ավելի, իսկ դոլարային եկամուտները՝ 39 անգամ: Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը, նույն Սարգսյանի պաշտոնական տվյալներով, 2012-ին աճել է ընդամենը 7.2 տոկոսով»:

Այս խորագրի վերջին նյութերը