Լրահոս

20.01.2011 17:32


«Օթևան» ամենամսյա տեղեկագիր հասցեագրված անօթևանության հիմնախնդիրներին

«Շիրակ կենտրոնը» այսուհետև' 2011թ. հունվարից տպագրում և անվճար տարածում է աղետի գոտում անօթևանության հիմնախնդիրներին, բնակարանաշինութան և բնակարանների բաշխման գործընթացների լուսաբանմանը հասցեագրված'«Օթևան» տեղեկագիրը:

«Օթևանը» առայժմ կտպագրվի ամիսը մեկ անգամ պարբերականությամբ, սակայն առաջիկայում, կախված Գյումրում բնակարանների բաշխման գործընթացում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման ենթակա նյութերի ծավալից այն կտպագրվի առավել հաճախականությամբ:

Տեղեկագրի էջերում տեղ կգտնեն ինչպես աղետի գոտու բնակչությանը հուզող անօթևանությանն ու բնակարանների բաշխման գործընթացին վերաբերող նյութեր, այնպես էլ բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններ և դրանց մասնակցող ընտանիքների ցուցակները:
Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» 2010 թ.-ի հուլիսից գործարկեց իր նոր' www.shirakcentre.org վեբ կայքը, ուր պարբերաբար տեղադրվում են նաև համանման նյութեր:

«Օթևան» ամենամսյա տեղեկատուն կտարածվի էլեկտրոնային տարբերակով և բոլոր համարները կտեղադրվեն մեր վեբ կայքում և համացանցում (http://issuu.com/shirakcentre.org):

Տեղեկագիրը տպագրվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ կողմից իրականցվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների և շահերի պաշտպանություն, 2010-2011 թթ. բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում հրապարակայնության ապահովում և մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայկական Մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը