Քաղաքական

19.04.2013 10:11


Արմեն Ռուստամյան. «Փոխելով Երևանում քաղաքապետ՝ կարող ենք ամբողջ հանրապետությունում լուրջ փոփոխության հիմք դնել»

Արմեն Ռուստամյան. «Փոխելով Երևանում քաղաքապետ՝ կարող ենք ամբողջ հանրապետությունում լուրջ փոփոխության հիմք դնել»

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին ՀՅԴ քարոզչական խումբը ունեցել է առաջին բակային հանդիպումը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ:

«Սա պետք է չդիտվի միայն որպես համայնքային ընտրություն: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ դա ներկայացնեն միայն կենցաղսպասարկման հարցեր լուծելու համար քաղաքապետի  ընտրություն և այդպես չեզոքացնել դժգոհությունները: Որովհետև այդպես շատ հեշտ է լինում անձնական հարցի մակարդակի իջեցնելով՝  քաղաքապետի ընտրությունները դարձնել անձի, բարեկամի, ծանոթի հրաբերություններով պայմանավորված ընտրություն: Սրան չպետք է տրվել, որովհետեւ սա քաղաքացիներին մղում է պասիվության: Եթե Դուք հետաքրքրություն չունենաք այս ընտրությունների նկատմամբ, իշխանությունը կվերարտադրվի և կպահպանի այսօրվա իր հնարավորությունները: Երևանցիների մեծ մասը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, և դրա կոնկրետ դրսեւորումը մեր աչքի առաջ է: Մենք փոխելով Երևանում քաղաքապետ՝ կարեղ ենք ոչ միայն Երեւանում, այլև ամբողջ հանրապետությունում լուրջ փոփոխության հիմք դնել»,- հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը