Լրահոս

19.04.2013 09:42


Պատահար. վարորդն ու ուղևորը մահացել են

Պատահար. վարորդն ու ուղևորը մահացել են

Այսօր՝ ժամը 02։52-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` Ն. Մանուկյանիդիս՝ ծնվ. 1989թ.` Հունաստանի հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին, ինչից ուղևոր Ա. Գրիգորյանը (ծնվ. 1987թ.) մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:
Ժամը 06.00-ի սահմաններում Ն. Մանուկյանիդիսը հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը