Լրահոս

18.04.2013 19:41


Մեկնարում է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը

Մեկնարում է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը

 Ս/թ. ապրիլի 19-ի ժամը 17:00-ին Երևանում (Հյուսիսային պողոտա 10) մեկնարում է «ԳՐՔԻ ԲԱՆԿ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։

Տաղավարում մեկ ամիս շարունակ մարդիկ կարող են նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր, որոնք փոխանցվելու են համայնքային գրադարաններին և ՀՀ զորամասերին։

«ԳՐՔԻ ԲԱՆԿ-նվիրատվության տաղավար» ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի հետ համատեղ։ 

Տվյալ ծրագիրն իրականացվում է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը