Միջազգային գիտաժողով «Վանական կյանքը Հայ եկեղեցում» խորագրով
Ապրիլի 15-16-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի համալսարանի գրադարանում կազմակերպվեց միջազգային գիտաժողով «Վանական կյանքը Հայ եկեղեցում» խորագրով, (ենթախորագիրն էր` «Փառավոր անցյալ – էկումենիկ վերանայում – ապագայի մարտահրավեր»): Միջոցառման կազմակերպիչն էր Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետը` Քրիստոնյա Արեւելքի հարցերով Մայր-Մելնհոֆ ինստիտուտի հայագիտական բաժանմունքի, Սուրբ Բենեդիկտ հոգեւոր սեմինարիայի, PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամի Զալցբուրգի բաժանմունքի hետ համագործակցությամբ: Գիտաժողովի նախաձեռնողներն էին հայագետ, Զալցբուրգի համալսարանի դոցենտ, դոկտոր Ժասմին Դում-Թրագուտը եւ նույն համալսարանի եկեղեցական պատմության եւ հայրաբանական գրականության պրոֆեսոր, դոկտոր Դիտմար Վինկլերը:
Միջոցառման բացմանը ներկաներին ողջունեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ Ավստրիայի հայագիտական հաստատությունների միջեւ, մասնավորապես՝ Զալցբուրգի համալսարանի հետ ընթացող համագործակցությունը, անդրադարձավ հայ-ավստրիական հարաբերությունների ներկա վիճակին:
Գիտաժողովին մասնակցեցին եւ հայ առաքելական եկեղեցում ընդունված վանական կյանքի կանոնական խնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ` Մայր Աթոռի էկումենիկ բաժանմունքի տնօրեն, Արթիկի եկեղեցական թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հայր Ռուբեն Զարգարյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի ներկայացուցիչ, Նյու-Յորքի Նյու Ռոշել շրջանի Սբ. Ներսես սեմինարիայի Ծիսակարգային գիտությունների պրոֆեսոր, դոկտոր Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության էկումենիկ հարցերով հանձնակատար, կաթողիկոսության աստվածաբանական սեմինարիայի դեկան Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Երուսաղեմի պատրիարքության Սբ. Սինոդի անդամ Բագրատ վարդապետ Պերճեկյանը: Ընթերցվեց Վենետիկի Կա-Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության պրոֆեսոր, Հռոմի Պապական Արեւելագիտական ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր Հայր Լեւոն Պողոս Զեքիյանի՝ Մխիթարյան Միաբանության գործունեությանը նվիրված զեկույցը: Գիտաժողովին մասնակցեցին եւ բենեդիկտյան, դոմինիկյան եւ ֆրանցիսկյան միաբանությունների վանական կյանքի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Ավստրիան եւ Գերմանիան ներկայացնող գիտնականներ եւ հոգեւորականներ, Զալցբուրգի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հանս-Յոախիմ Զանդերը: Գիտաժողովի աշխատանքներին ներկա էր Զալցբուրգ երկրամասի արքեպիսկոպոս դոկտոր Ալոիս Կոթգասսերը:
Գիտաժողովն անցավ աշխույժ քննարկումների մթնոլորտում, կարեւորվեց հայ առաքելական եկեղեցու պատմական տեղն ու դերը արեւելաքրիստոնեական եւ ընդհանուր քրիստոնեական եկեղեցական կյանքի համատեքստում: