«Ժառանգությունը» չպետք է մոռանա, թե ով է ղեկավարում երկիրը
Նախընտրական արշավի շրջանակներում ժառանգականները ապրիլի 17-ին հանդիպեցին շենգավիթցիների հետ: «Ժառանգության»ցուցակըգլխավորողԱրմենՄարտիրոսյանըեւնրակուսակիցընկերԱնահիտԲախշյանըընտրողներիհետհանդիպմանժամանակսկսեցինքննադատելԲՀԿ-ին:
Մեզ հետ զրույցումքաղաքագետԳեղամՆազարյաննանդրադառնալովայսփաստին՝ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը բավական փորձառու քաղաքական գործիչ է, եւ պետք է որ հրաշալի հասկանա, թե ինչ է լինում, երբ քաղաքական գործիչը եւ քաղաքական ուժը սկսում է պատվեր կատարել, այն էլ այն ուժերի, որոնք շահագրգռված չեն, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: «Եթե Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգությունն» իսկապես ցանկանում են հասնել արմատական փոփոխությունների, ապա առաջին հերթին պետք է զերծ մնան նման գործելաոճից»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա համոզված է, որ «Ժառանգությունը» հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է դադարի հարվածել մյուս ընդդիմադիր ուժերին: «Բացի այդ, «Ժառանգության» յուրաքանչյուր անդամ պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչու Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանն այլեւս պատգամավորներ չեն: Այլ կուսակցությունների դեմ արշավ սկսելուց առաջ նույն Արմեն Մարտիրոսյանը պետք է փորձի պատասխանել հարցին, թե ինչի արդյունքում ինքն ու իր ընկերներն այսօր պատգամավորներ չեն: Չէ որ, թե՛ Արմեն Մարտիրոսյանը, թե՛ Անահիտ Բախշյանը, թե՛ Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը լավ պատգամավորներ էին եւ վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Քաղաքագետըհամոզվածէ, որԱրմենՄարտիրոսյանինեւնրաընկերներինժողովուրդըչիհասկանա, եթենրանքչպատասխանենվերոհիշյալհարցին: Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ «Ժառանգության» առաջնորդը, չգիտես ինչու, անցողիկ համարները զիջեց այլոց: «Գուցե նրանք եւս լավ մարդիկ են, բայց սա այլ թեմա է: Ես չգիտեմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն անցողիկ տեղերը վաճառել է, թե նվիրել է: Այս հարցը պետք է պարզեն հենց Արմեն Մարտիրոսյանն ու իր ընկերները: Նրանք պետք է հասկանան, թե ինչու իրենց, այսպես ասած, զոհաբերեցին, եւ ոչ թե ոմանց դուր գալու համար քննադատեն ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին»,- համոզված է քաղաքագետը, որի կարծիքով այս գործելաոճով «Ժառանգությունը» հաստատ հեռուն չի գնա: «Ավելին, որեւէ տեղ էլ չի կարող գնալ, եթե նույնիսկ ամեն օր ոստիկանապետի հետ «աղոթեն» Ծիծեռնակաբերդում»,- ավելացրեց Գեղամ Նազարյանը:
«Ժառանգությունը» չպետք է մոռանա, թե ով է ղեկավարում երկիրը
Նախընտրական արշավի շրջանակներում ժառանգականները ապրիլի 17-ին հանդիպեցին շենգավիթցիների հետ: «Ժառանգության» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը եւ նրա կուսակից ընկեր Անահիտ Բախշյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ սկսեցին քննադատել ԲՀԿ-ին:
Մեզ հետ զրույցում քաղաքագետ Գեղամ Նազարյանն անդրադառնալով այս փաստին՝ ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը բավական փորձառու քաղաքական գործիչ է, եւ պետք է որ հրաշալի հասկանա, թե ինչ է լինում, երբ քաղաքական գործիչը եւ քաղաքական ուժը սկսում է պատվեր կատարել, այն էլ այն ուժերի, որոնք շահագրգռված չեն, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: «Եթե Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգությունն» իսկապես ցանկանում են հասնել արմատական փոփոխությունների, ապա առաջին հերթին պետք է զերծ մնան նման գործելաոճից»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա համոզված է, որ «Ժառանգությունը» հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է դադարի հարվածել մյուս ընդդիմադիր ուժերին: «Բացի այդ, «Ժառանգության» յուրաքանչյուր անդամ պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչու Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանն այլեւս պատգամավորներ չեն: Այլ կուսակցությունների դեմ արշավ սկսելուց առաջ նույն Արմեն Մարտիրոսյանը պետք է փորձի պատասխանել հարցին, թե ինչի արդյունքում ինքն ու իր ընկերներն այսօր պատգամավորներ չեն: Չէ որ, թե՛ Արմեն Մարտիրոսյանը, թե՛ Անահիտ Բախշյանը, թե՛ Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը լավ պատգամավորներ էին եւ վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Քաղաքագետը համոզված է, որ Արմեն Մարտիրոսյանին եւ նրա ընկերներին ժողովուրդը չի հասկանա, եթե նրանք չպատասխանեն վերոհիշյալ հարցին: Գեղամ Նազարյանն ընդգծեց, որ «Ժառանգության» առաջնորդը, չգիտես ինչու, անցողիկ համարները զիջեց այլոց: «Գուցե նրանք եւս լավ մարդիկ են, բայց սա այլ թեմա է: Ես չգիտեմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն անցողիկ տեղերը վաճառել է, թե նվիրել է: Այս հարցը պետք է պարզեն հենց Արմեն Մարտիրոսյանն ու իր ընկերները: Նրանք պետք է հասկանան, թե ինչու իրենց, այսպես ասած, զոհաբերեցին, եւ ոչ թե ոմանց դուր գալու համար քննադատեն ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին»,- համոզված է քաղաքագետը, որի կարծիքով այս գործելաոճով «Ժառանգությունը» հաստատ հեռուն չի գնա: «Ավելին, որեւէ տեղ էլ չի կարող գնալ, եթե նույնիսկ ամեն օր ոստիկանապետի հետ «աղոթեն» Ծիծեռնակաբերդում»,- ավելացրեց Գեղամ Նազարյանը:
Աղբյուրը՝ http://zham.am/am/news/3852.html