Լրահոս

18.04.2013 15:59


ԿԸՀ–ն ուժը կորցրած է ճանաչել ՕԵԿ ավագանու անդամի թեկնածուի դիմումը

ԿԸՀ–ն ուժը կորցրած է ճանաչել ՕԵԿ ավագանու անդամի թեկնածուի դիմումը
Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը: 
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: Համաձայն ԿԸՀ պարզաբանման` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
-Օտարերկրյա քաղաքացիների համար՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր կացության քարտ կամ մշտական կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը:Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրով կամ այն անձնագրով, որը իրավունք է տալիս հատելու պետական սահմանը, եթե այդ անձնագրում առկա է Երևան քաղաքում հաշվառման վերաբերյալ նշում: Եթե քաղաքացու անձնագրում բացակայում է հաշվառման վերաբերյալ նշում, ապա անձնագրի հետ ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստը հավաստող թիվ 3 ձևի տեղեկանքը:
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ հաստատված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղութը:
- Քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ318-Ն որոշմամբ հաստատված կացության վկայականը։

Նիստի ընթացքում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում գրանցված 6 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Այս խորագրի վերջին նյութերը