Լրահոս

18.04.2013 15:43


Պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը

Պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը

Ապրիլի 19-ի ժամը 15-ին քաղաքապետարանի դիմաց անցկացվելիք բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Վերջին շրջանում մենք ականատեսն ենք Հանրապետական կուսակցության և նրա սպասարկու Տարոն Մարգարյանի ապօրինի գործունեության վերաբերյալ մամուլի բազմաթիվ բացահայտումների, որոնց առնչությամբ ո՛չ ինքը՝ Տարոն Մարգարյանը, ո՛չ պատկան մարմինները որևէ բացատրություն կամ հերքում չեն ներկայացրել: Խոսքը վերաբերվում է քաղաքապետարանի ֆինասական միջոցների մսխման և անարդյունավետ ծախսման, կաշառակերության դեպքերին, «Երևան» հիմնադրամի միջոցով ատկատներ իրականացնելու մեխանիզմին, հիմանդրամի ծախսերի վերաբերյալ հայտարարգրերի հրապարակումից հրաժարվելուն եւ այլն։ Խոսքը վերաբերում է նաեւ Տարոն Մարգարյանի՝ իր իսկ ձեռքով  հայտարարագրված ու չհայտարարագրված միլիոնավոր դոլարների կարողությանը, որի ծագումն այլ տեղ անհնար  է փնտրել, քան հենց վերոհիշյալ չարաշահումների մեջ։ Առանձին մի բնագավառ է Նեմեցի, Լֆիկի, Թոխմախի Մհերի, Միշիկի և այլոց հետ նրա հանցավոր համաձայնությունների արդյունքում պատմամշակութային արժեքների, հանրային տարածքների, կանաչապատ գոտիների ապօրինի ոչնչացման և բիզնես նպատակներով օգտագործելը: Այս թեմաներով մամուլի հրապարակումներից  յուրաքանչյուրն, ըստ էության, այլ բան չէ, քան հաղորդում հանցագործության մասին, ինչին, սակայն, ապօրինի իշխանության իրավապահ մարմինները որեւէ ուշադրություն չեն դարձնում, այսնքն՝ զբաղված են այս փաստերի անտեսմամբ և պարտակմամբ:

Հաշվի առնելով գալիք Երևանի ավագանու ընտրությունների կարևորությունը, մայրաքաղաքը կողոպտիչների այս հանցախմբից ազատելու եւ օրինականությունը վերականգնելու անհրաժեշտությունը, ապրիլի 19-ին` ժամը 15:00-ին քաղաքապետարանի դիմաց կանցկացնենք բողոքի միջոցառում, պահանջելով՝

  1. «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում.
  2. Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում.
  3. Օրինազանց և թալանչի պաշտոնյաների, նրանց գլխավորող ռեժիմի կամակատար Տարոն Մարգարյանի պաշտոնանկություն ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցում»:

Այս խորագրի վերջին նյութերը