Բողոքի գործողությունը լուսանկարելիս՝ Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է
Այսօր Պռոշյան գյուղում, որտեղ բնակիչներն իրականացնում էին բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արայիկ և Արտակ Պետրոսյանների, ակցիայի ժամանակ հոսանքահարվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նա բողոքի գործողությունը լուսանկարելու նպատակով Պռոշյանում էր: Ֆոտոլրագրողը բարձրացել է բակային տաղավարի վրա, որպեսզի լուսանկարի ցույցի ընթացքը, բայց հոսանքահարվել է: Շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել Գագիկ Շամշյանին: Zham.am -ի թղթակցի հետ զրույցում Շամշյանն ասել է. «Հոսանքը հարվածեց ու միայն հիշում եմ, աչքերս բացեցի ու տեսա գետնին եմ»: Ֆոտոլրագրողը տեղեկացրեց, որ արդեն աշխատանքի մեջ է:
Բողոքի գործողությունը լուսանկարելիս՝ Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է
Այսօր Պռոշյան գյուղում, որտեղ բնակիչներն իրականացնում էին բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արայիկ և Արտակ Պետրոսյանների, ակցիայի ժամանակ հոսանքահարվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նա բողոքի գործողությունը լուսանկարելու նպատակով Պռոշյանում էր: Ֆոտոլրագրողը բարձրացել է բակային տաղավարի վրա, որպեսզի լուսանկարի ցույցի ընթացքը, բայց հոսանքահարվել է: Շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել Գագիկ Շամշյանին:
Zham.am -ի թղթակցի հետ զրույցում Շամշյանն ասել է. «Հոսանքը հարվածեց ու միայն հիշում եմ, աչքերս բացեցի ու տեսա գետնին եմ»:
Ֆոտոլրագրողը տեղեկացրեց, որ արդեն աշխատանքի մեջ է: