Լրահոս

18.04.2013 14:49


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը:
Ինչպես հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել , որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարևոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին:
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ, որն արտահայտվում է տարբեր մակարդակներում, միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում շահագրգիռ ու ակտիվ փոխգործակցությամբ:
Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն առավել ամրապնդելու և խորացնելու գործում: 

Այս խորագրի վերջին նյութերը