ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև քննարկումներ են ընթանում ավագանիում կոալիցիա կազմելու շուրջ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «7օր»–ի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ այս պահին բազմաթիվ կոնտակներ ունենք և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀՅԴ–ի հետ, «Ժառանգության» հետ էլ չորս ռաունդ քննարկում են ունեցել Երևանի ավագանու ընտրություններում համագործակցելու վերաբերյալ։
–Այս պահին բանակցում ենք և մի բան ակնհայտ է՝ բոլորը շահագրգռված են, որ մենք ընտրատեղամասերում միասնաբար պայքարենք ընտրողների ձայները պահելու համար։ Բոլորը, որոշ բացառություններով, համաձայն են, որ քննադատության միակ թիրախը պետք է լինեն իշխանությունները։ Եվ երրորդ՝ ՀՀԿ–ն եթե անգամ կեղծիքներով չկարողանա հավաքել այդ քառասուն տոկոսը, մենք կարող ենք կոալիցիա կազմել և քաղաքապետարանը վերցնել իշխանությունների ձեռքից,–ասել է Լ. Զուրաբյանը։
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը անդրադարձել է նաև ՀՀԿ–ի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին և նրան դրական լույսի ներքո ներկայացնելու ՀՀԿ–ի ջանքերին։
–Դա ռեժիմի հնարքն է։ Մի հեքիաթ են ուզում ստեղծել՝ հասկանալով, որքան շատ մեծ ատելություն կա ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Փորձում են Տարոն Մարգարյանին ներկակայցնել մարդկային կերպարով, որը ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ։ Տարոն Մարգարյանը բոլոր այդ մարդկանց հլու հնազանդ սպասարկիչն է, բոլոր թալանի մասնակիցը,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

7or.am