Լրահոս

18.04.2013 13:46


Վազգեն Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց փաստաբանի պատճառով

Վազգեն Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց փաստաբանի պատճառով

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ հետաձգման պատճառը ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր: Նախ դատարանը շուրջ մեկ ժամով ընդմիջեց դատական նիստը՝ պարզելու համար, թե Վճռաբեկ դատարանում այլ նիստի գտնվող փաստաբանը երբ կարող է ներկայանալ սույն նիստին: Սակայն հետագայում պարզվեց, որ փաստաբանը կարող է ներկայանալ ոչ թե մեկ ժամից, այլ հավանաբար մեկուկես երկու ժամվա ընթացքում, ինչը նույնպես միանշանակ չէր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այս գործով դատավարությունը անց է կացնում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում հինգշաբթի օրերին, հաջորդ երկու հինգշաբթի օրերը դատարանը զբաղված է այլ քրեական գործերի քննությամբ, իսկ դրանց հաջորդող հինգշաբթին ոչ աշխատանքային օր է, այդ պատճառով դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը