Լրահոս

18.04.2013 21:33


«Հայփոստը» գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն

«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը: 

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը: Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը:

Այդ նպատակով «Հայփոստ»-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով: 

Այս խորագրի վերջին նյութերը