Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գործադիրը պետք է իր հսկողության տակ պահի պետական գերատեսչությունների համար կատարվող գնումներն դրանց ընթացակարգը։ «Դա մեր պատասխանատվության խնդիրն է»,–ասել է Սարգսյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանել է բոլոր այն ապրանքատեսակների գները, որոնք ամեն տարի ձեռք է բերում Կառավարությունը: «Հասկացա՞ք ամեն ինչ: Եթե ոչ` կարող եմ բացատրել: Ամեն տարի կրկնվող գնումների համար խիստ վերահսկողություն է սահմանվել: Ֆինանսների նախարարությունը դուրս է գրել այն ապրանքատեսակները, որոնք ձեռք են բերում գերատեսչությունները: Վերահսկող մարմինները հայտնաբարել են, որ տվյալ ապրանքի գնման գինն ավելի բարձր է, քան խանութներում: Մենք սահմանափակումներ ենք մտցնելու ապրանքատեսակների մեջ՝ դրանք լինելու են 3-4 տիպ ու այսուհետ գերատեսչությունները պետք է հենց այդ ապրանքատեսակները գնեն»,–հայտարարել է Սարգսյանը։ Դահլիճում նստածների համար կարծես այնքան էլ հասկանալի չէր Տիգրան Սարգսյանի ասածը, ուստի նա սկսեց արդեն բացատրել կոնկրետ օրինակներով. «Եթե նախարարությունը ցանկանում է առանձնահատուկ գրիչ, թուղթ, կարտոֆիլ, միս կամ մակարոն գնել, պետք է անպայման հիմնավորի: Եթե ոչ՝ թանկ մակարոն չենք առնելու, այսինքն վերահսկողական ֆիլտր է լինելու»:
Ո՞ւմ էր խաբում Կառավարությունը 5 տարի
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գործադիրը պետք է իր հսկողության տակ պահի պետական գերատեսչությունների համար կատարվող գնումներն դրանց ընթացակարգը։ «Դա մեր պատասխանատվության խնդիրն է»,–ասել է Սարգսյանը։
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանել է բոլոր այն ապրանքատեսակների գները, որոնք ամեն տարի ձեռք է բերում Կառավարությունը:
«Հասկացա՞ք ամեն ինչ: Եթե ոչ` կարող եմ բացատրել: Ամեն տարի կրկնվող գնումների համար խիստ վերահսկողություն է սահմանվել: Ֆինանսների նախարարությունը դուրս է գրել այն ապրանքատեսակները, որոնք ձեռք են բերում գերատեսչությունները: Վերահսկող մարմինները հայտնաբարել են, որ տվյալ ապրանքի գնման գինն ավելի բարձր է, քան խանութներում: Մենք սահմանափակումներ ենք մտցնելու ապրանքատեսակների մեջ՝ դրանք լինելու են 3-4 տիպ ու այսուհետ գերատեսչությունները պետք է հենց այդ ապրանքատեսակները գնեն»,–հայտարարել է Սարգսյանը։
Դահլիճում նստածների համար կարծես այնքան էլ հասկանալի չէր Տիգրան Սարգսյանի ասածը, ուստի նա սկսեց արդեն բացատրել կոնկրետ օրինակներով. «Եթե նախարարությունը ցանկանում է առանձնահատուկ գրիչ, թուղթ, կարտոֆիլ, միս կամ մակարոն գնել, պետք է անպայման հիմնավորի: Եթե ոչ՝ թանկ մակարոն չենք առնելու, այսինքն վերահսկողական ֆիլտր է լինելու»:
7or.am