Լրահոս

02.07.2009 17:08


Դավիթ Հակոբյանը հանրահավաքին չի մասնակցի

-Ես միակն եմ քաղաքական դաշտում, որ ողջունել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն, և նրա քաղաքական դիմանկարը ձևավորել եմ միայն դրական վեկտրով։ Ինչ մնում է նրա տակտիկական սխալներին, որպես մի կոալիցիայի անդամ՝ ես հանդես եմ եկել ազատ դեմոկրատական սկզբունքներով։ Երբեք ինքը, նրա անձը ինձ դիտողություն չի արել։ Ինչ վերաբերում է նրա «мелкий фраерок»-ներին, որոնք պղտոր ջրում ձուկ են ուզում որսալ, ես ընդհանրապես արհամարհում եմ նրանց։ Ես նրան հիմնականում հարվածել եմ սխալ կադրային քաղաքականության համար։ Կադրային քաղաքականությունը վեր է ամեն ինչից։ Հենց կադրային քաղաքականությունն է որոշում՝ դա կլինի ՀՀՇ-ակա՞ն ընդդիմություն, թե՞ կվերածվի համազգային ընդդիմության,- իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների մասին խոսելիս ասել է Դավիթ Հակոբյանը։

Նա նաև նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքին ինքը չի մասնակցելու, քանի որ սեպտեմբերի 15-ից հետո իրեն արդեն իսկ ձայնազուրկ են արել.

-Ինձ այնտեղ ամբիոն չեն հատկացնում։ Իմ լինելը այնտեղ նպատակահարմար չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը