Լրահոս

18.04.2013 00:31


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում թույլ չտալ Անկարային խոչընդոտել Կոնգրեսում ցեղասպանության հիշատակի արարողությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում թույլ չտալ Անկարային խոչընդոտել Կոնգրեսում ցեղասպանության հիշատակի արարողությունը

Թուրքական լոբբին ճնշումներ է գործադրում ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների վրա` փորձելով բոյկոտել ապրիլի 24-ին Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի տարածած հաղորդագրությունից:

Թուրքական լոբբիստական խմբերը ակտիվորեն կոչ են անում ԱՄՆ սենատորներին և ներկայացուցիչներին մասնակցել հենց հաջորդ օրը կայանալիք Հայոց ցեղասպանության մերժման կոնֆերանսին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հորդորում է ամերիկահայերին թույլ չտալ Անկարային կաշկանդել ԱՄՆ-ի դիրքորոշումը` Հայոց ցեղասպանության եւ արդարության վերաբերյալ և դիմել իրենց սենատորներին եւ ներկայացուցիչներին` կոչ անելով նրանց մասնակցել ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը