Վարդան Օսկանյանն ու Թյորբորն Յագլանդը քննարկել են Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները
Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունները, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ և Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը համընկնում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ, ինչը կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարության վրա: Վարդան Օսկանյանը նշեց, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է և հույս հայտնեց, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգում սկիզբ դնել այդ մեխանիզմին: Վարդան Օսկանյանը կոչ արեց, որ Եվրոպայի խորհուրդն առավել ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում:
Վարդան Օսկանյանն ու Թյորբորն Յագլանդը քննարկել են Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները
Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունները, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ և Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը համընկնում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ, ինչը կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարության վրա: Վարդան Օսկանյանը նշեց, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է և հույս հայտնեց, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգում սկիզբ դնել այդ մեխանիզմին:
Վարդան Օսկանյանը կոչ արեց, որ Եվրոպայի խորհուրդն առավել ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում: