Լրահոս

18.04.2013 10:52


Կոնգրեսականը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսականը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի փոխանցմամբ՝  կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Օբամային ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 «Ես Ձեզ կոչ եմ անում այս տարի՝ ապրիլի 24-ին, Ձեր ամենամյա ելույթի ժամանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ անվանելով այն Ցեղասպանություն։ Դրանով իսկ կհարգեք բոլոր անմեղ զոհերին,  անհայտ կորածների ժառանգներին, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է շարունակեն ապրել անարդարության եւ ցավի մեջ՝  ոճիրը ժխտելու դեպքում»,- ասել է Շիֆը: 

Այս խորագրի վերջին նյութերը