Լրահոս

18.04.2013 19:10


Զբոսաշրջության ոլորտի միջազգային առաջատար իրավաբանները կքննարկեն Հայաստանի զբոսաշրջային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրները

Զբոսաշրջության ոլորտի միջազգային առաջատար իրավաբանները կքննարկեն Հայաստանի զբոսաշրջային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրները

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ), ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային ֆորումը («ԻՖՏԱ») ապրիլի 19-20-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանցկացնեն «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. Դասեր Հայաստանի համար» խորագրով միջազգային համաժողով: Երևանյան համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «ԻՖՏԱ»-ի եվրոպական տարածաշրջանի գարնանային հանդիպումը, որին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ Եվրոպայի տարբեր երկրներից: Համաժողովին կմասնակցեն փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որը հնարավորություն կընձեռի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում` ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը