Քաղաքական

18.04.2013 10:24


Հանդիպել են Կոնգրեսի և ԲՀԿ-ի Նոր Նորքի պատասխանատուները

Հանդիպել են Կոնգրեսի և ԲՀԿ-ի Նոր Նորքի պատասխանատուները

Ս/թ. ապրիլի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Նոր Նորքի պատասխանատուների միջև: Այս մասին հայտնում են Կոնգրեսի Նոր Նորքի տարածքային կառույցից:

Քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների օրինականությունը վերահսկելու հնարավորությունները, մասնավորապես կուսակցությունների կողմից նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց համագործակցությունը:  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված հարցերում տեղեկատվության փոխանակման մշտական մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը և Նոր Նորքի կառույցի համակարգող Արտեմ Ծառուկյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Երևանի Ավագանու թեկնածուներ Վլադիմիր Կարապետյանը և Ալբերտ Ներսիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը