Լրահոս

18.04.2013 00:35


Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ութսունամյակին նվիրված ցուցադրություն բացվեց Ազգային գրադարանում

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ութսունամյակին նվիրված ցուցադրություն բացվեց Ազգային գրադարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ երեկ բացվեց ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: 
Բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: ՀՑԹԻ տնօրենը Ազգային գրադարանին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կողմից այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ: 

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը: 

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: 
Ցուցադրությունը բաց կլինի երեք օր: 

Այս խորագրի վերջին նյութերը