Ապրիլի 22-ից 29-ը ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը, կուղևորվեն Գերմանիա: Ըստ նախնական պայմանավորվածության մեր մարզիչները կհյուրընկալվեն գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբներին:
Հայ մարզիչները կմեկնեն Գերմանիա