Ապրիլի 30-ին Ազատության հրապարակում ՀԱԿ–ի հանրահավաք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ
Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ ՎահագնԽաչատրյանը այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, որ մայիսի 5–ի ընտրությունները քաղաքական են։ Նա ահազանգել է, որ քարոզչությունը հավասար պայմաններում չի ընթանում, քանի որ իշխանություններն արդեն իսկ գործի են դրելվարչականռեսուրսը։ ՀԱԿ–իթեկնածուն նշել է, որ վախի մթնոլորտն ավելի մեծ է, ՀՀԿ–ի ավագանու ցուցակի անդամները ամեն ինչ անում են, որ ընդդիմադիրները չհանդիպեն քաղաքացիների հետ։
Վահագն Խաչատրյանը չի բացառել նաև ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի համագործակցությունը։
–Հաղթանակիշանսերըբավականինբարձրեմգնահատում.ժողովուրդըհոգնելէայսիշխանությունից։ Մենքհնարավորությունունենքչորսուժերովնույնիսկայսկառավարմանհամակարգիպայմաններումհաղթել,–ասել է նա։
ՎահագնԽաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 30-ինԱզատությանհրապարակում տեղի է ունենալու ՀԱԿ–ի հանրահավաքը՝ ԼևոնՏեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ելույթով հանդես կգան ՀԱԿ–ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս։
Ապրիլի 30-ին Ազատության հրապարակում ՀԱԿ–ի հանրահավաք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ
Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, որ մայիսի 5–ի ընտրությունները քաղաքական են։ Նա ահազանգել է, որ քարոզչությունը հավասար պայմաններում չի ընթանում, քանի որ իշխանություններն արդեն իսկ գործի են դրել վարչական ռեսուրսը։ ՀԱԿ–ի թեկնածուն նշել է, որ վախի մթնոլորտն ավելի մեծ է, ՀՀԿ–ի ավագանու ցուցակի անդամները ամեն ինչ անում են, որ ընդդիմադիրները չհանդիպեն քաղաքացիների հետ։
Վահագն Խաչատրյանը չի բացառել նաև ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի համագործակցությունը։
–Հաղթանակի շանսերը բավականին բարձր եմ գնահատում. ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից։ Մենք հնարավորություն ունենք չորս ուժերով նույնիսկ այս կառավարման համակարգի պայմաններում հաղթել,–ասել է նա։
Վահագն Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 30-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու ՀԱԿ–ի հանրահավաքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ելույթով հանդես կգան ՀԱԿ–ի հետ համագործակցող քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ ևս։
7or.am