Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 11-ի ժամը 16։00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988թ. ծնված Վոլոդյա Ս.-ն և հաղորդում տվել, որ ոմն Մովսես իրենց հովանավորելու, անապահով ընտանիք ճանաչելու և 6 000 դոլար տալու պատրվակով փետրվարի 26-ին իր կնոջից` 1978թ. ծնված Շողիկ Պ.-ից վերցրել է 1 000 դոլար և չարաշահելով նրա վստահությունը` խաբեությամբ տիրացել գումարին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մովսեսը 1974թ. ծնված Մովսես Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 16-ի ժամը 15։00-ին ներկայացել է ոստիկանություն:
Վստահությունը չարաշահելով` տիրացել է գումարին