Լրահոս

02.07.2009 15:32


Եվրամիությունը ժամանակավորապես դադարեցրել է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը

Եվրամիությունը ժամանակավորապես դադարեցրել է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը

Եվրամիության նախագահ, Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը հայտարարել է, որ «նոր մարտահրավերների առաջացման պատճառով» ժամանակավորապես դադարեցվում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Նրա խոսքերով Եվրամիությունը ստիպված է հետաձգել ծրագրի իրականացումը որոշ ժամանակով։ Նշենք, որ Շվեցիան հանդիսանում է այս ծրագրի նախաձեռնողներից մեկը։ «Արևելյան գործընկերությունը» Եվրամիությունը հաստատել էր 2008թ.-ին, իսկ 2009թ.-ին տրվել էր դրա մեկնարկը։ Ծրագիրը ուղղված էր ամրապնդելու Եվրամիության և վեց պետությունների՝ Հայաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ «Արևելյան գրծընկերություն» ծրագրով նախատեսվում էր ծրագրում ընդրգրկված երկրների միջև ստեղծել ազատ տնտեսական գոտի և թեթևացնել վիզային ռեժիմը։ Միաժամանակ եվրոպացի դիվանագետները չէին թաքցնում, որ ծրագրի հիմնական կետերից մեկը Հարավային Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային-կոմունիկացիոն այլընտրանքային ճանապարհ ստեղծելն էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը