Ապրիլի 17-ի ժամը 14։00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում (հասցեն՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս) կանցկացնի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։
Ուսումնավարժության նպատակներն են.
1. գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները.
2. կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները.
3. ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:
Միջոցառմանը մասնակցում ենթիվ 189 ավագ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում է դեպի տանիք։ Կա 4 պայմանական տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ և անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին և 1000-ից ավելի աշակերտներին։
Պայմանական հրդեհ դպրոցում
Ապրիլի 17-ի ժամը 14։00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում (հասցեն՝ Դավիթաշեն 1-ին թաղամաս) կանցկացնի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։
Ուսումնավարժության նպատակներն են.
1. գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաև ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության և ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները.
2. կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները.
3. ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:
Միջոցառմանը մասնակցում են թիվ 189 ավագ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ: