Լրահոս

17.04.2013 12:40


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

 Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ  այցելությունըտեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին: 

 «Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,  - ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ 

 Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքներըտեսանելի են։ 

 Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի Խորհրդի բոլոր երեքուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների,արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդականքաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններիմայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճանայցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահիայցը:

 Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

 Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

 Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրեցԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջինզարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Այս խորագրի վերջին նյութերը