Լրահոս

17.04.2013 11:39


Այսօր հողին կհանձնեն Մարգարետ Թեթչերին

Այսօր հողին կհանձնեն Մարգարետ Թեթչերին

Այսօր Լոնդոնի Սուրբ Պողոս եկեղեցում տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերի հուղարկավորությունը: Արարողությանը մասնակցելու են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և 200 պետություններից պատվիրակություններ:

Մարգարետ Թեթչերը 87 տարեկանում մահացել է ապրիլի 8–ին։ Նրան նաև «Երկաթե լեդի» էին անվանում:

Մարգարետ Թեթչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-1990թթ.: Առաջին և դեռևս միակ կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:

Թեթչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թեթչերիզմ»: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը