Ապրիլի 16-ի ժամը 22։23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին և երկու տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետևանքով` 1973թ. ծնված Հ. Եղիազարյանը, 1967թ. ծնված Հ. Եղիազարյանը և 1959թ. ծնված Ե. Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները:
Բնակարանում նռնակ է պայթել