Լրահոս

16.04.2013 16:20


Օզի Օսբորնն իր անպարկեշտ վարքագծի համար ներողություն է խնդրել

Օզի Օսբորնն իր անպարկեշտ վարքագծի համար ներողություն է խնդրել

Բրիտանացի լեգենդար ռոք-երգիչ, աշխարհահռչակ «Black Sabath» խմբի նախկին մենակատար Օզի Օսբորնը ֆեյսուքյան էջում իր ընտանիքի անդամներից և երկրպագուներից ներողություն է խնդրել անպարկեշտ վարքագծի համար: «Վերջին 1,5 տարին ես խմում էի և թմրանյութեր էի օգտագործում: Իմ կյանքում սև օրեր էին, և ես ինձ հիմարի պես էի պահում իմ ամենամոտիկ մարդկանց նկատմամբ: Սակայն այժմ նորից երջանիկ եմ: Արդեն 44 օր խմիչքից և թմրանյութերից ձեռնպահ եմ մնում»:

Ի դեպ, Օզին անդրադարձել է նաև իր և Շերոնի ամուսնալուծության վերաբերյալ լուրերին՝ հայտարարելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում:  

Այս խորագրի վերջին նյութերը