Լրահոս

16.04.2013 23:46


Մադոննան` ապօրինի ներգաղթյալ աշխատո՞ղ

Մադոննան` ապօրինի ներգաղթյալ աշխատո՞ղ

Ի պատասխան Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի  Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովի  դիմում-հարցի` արդյոք հայտնի երգչուհի Մադոննայի այցը Ռուսաստան օրինակա՞ն է, Ռուսաստանի ԱԳՆ-ն խոսոտովանել է՝ այն վիզան, որը Մադոննային է տրամադրվել Ռուսաստան այցելելու համար, երգչուհուն հնարավորություն էր տալիս մասնակցել միայն շահույթ չհետապնդող համերգների կամ այլ տիպի մշակութային իրադարձությունների: Իսկ այն դեպքերում, երբ օտարերկրյա քաղաքացու գործունեությունն ուղղված է շահույթ ստանալու նպատակին, նա պարտավոր է համապատասխան մարմիններում ձևակերպել շահույթ ստանալու համար թույլատրող թղթեր, այսինքն` ստանալ աշխատանքային վիզա, որի  ձևակերպումը բավական երկար ժամանակ է տևում:

«ԱԳն-ն վերջնականապես հաստատել է մեր այն պնդումը, թե Լուիզա Չիկոնեն  ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն էր իրականացնում Ռուսաստանում, քանի որ այն վիզան, որը նրան տրվել էր, իրավունք չէր տալիս շահույթ ստանալ: Իսկ քանի որ Մադոննան Պետերբուրգի և Մոսկվայի բեմերում անվճար չէր պտտվում, ուստի խախտել է երկրում գտնվելու օրենքները»,–ասել է Միլոնովը՝ նշելով, որ հաջորդ անգամ Ռուսաստանի այցագիր ստանալու գործը  երգչուհու համար շատ ավելի դժվար կլինի: 

Այս խորագրի վերջին նյութերը