Իրանի Խաշ քաղաքից 90 կմ հարավ-արևելք 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պարսից ծոցի շրջանում՝ հասնելով մինչև Հնդկաստան։ Զոհերի և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրանի Բուշերի ատոմակայնի մոտակայքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Մահացել էր 40 մարդ, կային հարյուրավոր վիրավորներ։
Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել