ՍԴ–ն խորհրդակցական սենյակում ՀԱԿ–ի դիմումի վերաբերյալ իր որոշումն է կայացնում
galatv.am–ը գրում է, որ Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննել է ՀԱԿ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է ԱԺ կանոնակարգ- օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահամանադրականությունը: Նշենք, որ խոսքը վերաբերում է նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ նախաձեռնությանը, որը սակայն չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Արտահերթ նիստը տապալվել էր Հանրապետական եւ Օրինաց Երկիր կուսակցությունների պատգամավորների բացակայության պատճառով: Սույն հանգամանքը ՀԱԿ ներկայացուցիչները համարում են Սահմանադրության 70-րդ հոդվածի խախտում: Դատարանն այսօր լսել է կողմերին: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում նշել է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու փաստը խորհրդարանում մեծամասնության քմահաճույքով չպետք է լինի, եւ որ նրանք պարտավոր էին այդ օրը ներկա գտնվել նիստին: Մինչդեռ պատասխանող կողմը` հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, հակադարձել է` նշելով, թե օրենքի խախտում չի եղել:
Նյութերի հետազոտման փուլն ավարտվել է: Եզրափակիչ խոսքի իրավունք է տրվել կողմերին, սակայն նրանք հրաժարվել են: Դատարանը անցել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: