Իրանցի սահմանապահները սպանել են պետական սահմանն անօրինական ճանապարհով հատած Թուրքիայի քաղաքացու
Թուրքական լրատվամիջոցների փոխացմամբ՝ իրանցի սահմանապահները նախօրեին կրակ են բացել պետական սահմանն անօրինական ճանապարհով հառտած Թուրքիայի 2 քաղաքացիների ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել Վան նահանգի Օզալփի շրջանի թուրք-իրանական սահմանի հատվածում։ Թուրքիայի քաղաքացիներ 36-ամյա Արիֆ Նոյանը և 50-ամյա Զեքի Յալչընքայան փորձել են մաքսանենգ ճանապարհով վառելանյութ տեղափոխել Թուրքիա։ Նրանց նկատած իրանցի սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով Արիֆ Նոյանը տեղում մահացել է, Զեքի Յալչընքայան՝ վիրավորվել։
Օզալփի քաղաքապետը թուրքական իշխանություններին կոչ է արել դատապարտել իրանական կողմի գործողությունները՝ նշելով. «Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի սահմանապահների նման քայլերի հետևանքով սպանվում են Թուրքիայի քաղաքացիներ»։