Լրահոս

16.04.2013 14:03


Ասադը համաներում է հայտարարել

Ասադը համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ստորագրած հրամանով համընդհանուր համաներում է շնորհում բոլոր նրանց, ովքեր հանցաք են գործել մինչև 2013 թվականի ապրիլի 16-ը: 
Համաներման պայմանների համաձայն՝ մահապատիժը փոխարինվելու է ցմահ ազատազրկմամբ կամ ցմահ պարտադիր աշխատանքներով, իսկ ցմահ ժամկետը՝ 20 տարի ազատազրկմամբ կամ 20 տարի պարտադիր աշխատանքներով:
«Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր միացել են ահաբեկչական կազմակերպություններին, կրելու են իրենց պատժի մեկ քառորդը: Համաներումը չի տարածվում նրանց վրա, ովքեր խուսափել են զորակոչից, ովքեր դատապարտվել են զենքի մաքսանենգության և թմրանյութերի հետ կապված հանցաքների մեղադրանքով»,-«Ռոսբալտի» փոխանցմամբ՝ ասված է հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը