Ապրիլի 15-ին՝ ժամը 23։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 22-ամյա Լուիզա Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Լ. Խաչատրյանի 3-ամյա դուստրը միացրել է խոհանոցի գազօջախը, ինչի հետևանքով Լ. Խաչատրյանը թունավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 15-ին՝ ժամը 17։55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1986թ. ծնված Հայկուշ Մարգարյանը և որդին` 2008թ. ծնված Քաջիկ Սարգսյանը:
Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը և Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նույն օրը՝ ժամը 22։00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաև Հ. Մարգարյանի մյուս որդին` 2009թ. ծնված Նարեկ Սարգսյանը:
Թունավորումների դեպքեր