ԱԺ–ում կքննարկվի ծրագրային բյուջետավորման գործընթացը
Այսօր` ապրիլի 16-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Ծրագրային բյուջետավորման գործընթացը» թեմայով: Հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և կներկայացնի Ծրագրային բյուջետավորման առավելությունները, բացասական կողմերը, ներդրման հիմնախնդիրները և հնարավոր փուլերը: Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես կգան նաև ԱՎԱԳ Սոլյուշնս խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը և ընկերության գլխավոր խորհրդական Լևոն Բարխուդարյանը:
ԱԺ–ում կքննարկվի ծրագրային բյուջետավորման գործընթացը
Այսօր` ապրիլի 16-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Ծրագրային բյուջետավորման գործընթացը» թեմայով:
Հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և կներկայացնի Ծրագրային բյուջետավորման առավելությունները, բացասական կողմերը, ներդրման հիմնախնդիրները և հնարավոր փուլերը:
Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես կգան նաև ԱՎԱԳ Սոլյուշնս խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը և ընկերության գլխավոր խորհրդական Լևոն Բարխուդարյանը: