Լրահոս

16.04.2013 11:39


Այ հիմա էլ հասանք արդեն հենց Թամանյանին

Այ հիմա էլ հասանք արդեն հենց Թամանյանին

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) իր Կենդանի մատյանում գրել է. 

«Միշտ ասել եմ, որ ցանկացած երեւույթ կարելի է համարել բավական զարգացած, երբ նա հասնում է մարազմատիկ դրսեւորումների:

Երկար տարիներ հետեւում էինք, ինչպես են իրական մեծ եւ փայլուն ճարտարապետ Ա․Թամանյանից ստեղծում անշունչ վախենալու կուռք, ֆետիշ, քանի որ տոտալիտար քաղաքաշինության խորթ զավակ ու ծաղրանկարային նմանակ հանդիսացող նոր հայկական քաղաքաշինությունը կարիք ուներ գոնե ինչ-որ գաղափարային արդարացումների, եւ ընդհանուր պրիմիտիվ կեղծ հայրենասիրական ֆոնին ստեղծեց իր համար մի խղճուկ բառարան, որը հազիվ մի 3-4 բառից է բաղկացած, օրինակ․ ազգային, թամանյանական․․ Իհարկե, էս թամանյանականը ընդհանրապես կապ չունի իսկական Թամանյանի հետ։ Ավելին, էսօր փորձեցի ինտերնետում գտնել Թամանյանի ստեղծագործությունների ցանկը՝ չկգտա, կար մի քանի կենսագրական հոդված /ընդ որում, մեկի տակ քոմենթ կար․ «շատ երկարա մի քիչ կրճատ գրեք»/, բայց լուրջ գիտական հոդված չկար, եթե գիտեք՝ հղում տվեք։ Ասածս էն ա, որ իրականում Վարպետի նախագծած եւ կառուցված շենքերը Երեւանում կարելի է մատերի վրա հաշվել, բայց ես կուզեի, որ լրագրողներից մեկը մի ուսումնասիրություն անի, համոզված եմ, մարդկանց կարծիքով Թամանյանի նախագծած շենքերի գումարային թիվը 100-ի էլ կհասնի։ Սա երկար խոսակցություն է, բայց ինչից սկսվեց․ ես ինքս բան չգիտեմ, բայց ասում են, որ Պուշկինի 25 հասցեում գտնվող Թամանյանի կողմից նախագծված շենքի /որը ՀՀ Երեւան քաղաքի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ N:56 տողն է զբաղեցնում/ գլխին ամպեր են հավաքվել:
Ինչ ասեմ, եթե լուրերը ճիշտ են, ուրեմն տրամաբանական պտույտ կատարվեց, եւ Վարպետի ազնիվ անունից՝ բիրթ գործիք ստեղծողները հիմա այդ նույն գործիքը օգտագործում են արդեն հենց Թամանյանի ժառանգության դեմ։

Թամանյանը իրոք մեծություն է, եւ իր ստեղծածը կարիք ունի ոչ թե տգիտության կողմից մեծարվելու ու անշարժանալու, այլ իսկական գիտական ուսումնասիրության եւ, ամենակարեւորը, շնորհակալ քաղաքացիների կողմից հոգատար պաշտպանության, խնամքի եւ հարգանքի։ Նորից եմ ասում, Թամանյանի նախագծած շենքերը շատ քիչ են, գնացեք ինքներդ գտեք ցանկը, ես ունեմ, ու միայն իր կողմից կառուցած լինելը երեւի բավարար է, որ էս միլիոնանոց լեն ու բոլ քաղաքում մի փոքրիկ բնակելի շենք ուղղակի կարգի բերվի, բայց չփչացվի։

ՀԳ Հա, մոռացա զգուշացնեմ, ով ասի «դե լավ հա, հին ախմախ շենք ա» կամ «դե ճակատը մնա հերիք ա էլի»՝ փախաք իմ տարածքից»։

Այս խորագրի վերջին նյութերը